Վերջապես բացեք ձեր աչքերն ու ականջները, մարդի՜կ…

ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող պատահականությունը փորձված սուտասան ու «մեծ կոմբինատոր» է, իսկ հանրության մի որոշակի շերտ, պարզապես, նրա հլու-հնազանդ կամակատարը: Վերջինս առանց մտածելու, բայց համառորեն հավատալով՝ գնում է նրա հետևից… Գնում է իրականությունից օտարված՝ աչքերն ու ականջները փակ… Իսկ սուտասանն ու «մեծ կոմբինատորը» վարպետորեն կատարելով իր դերը, հավատավոր մոլորյալներին «առաջնորդում» է մի հանգրվան, որտեղ չի լինելու ոչ միայն այն, հանուն ինչի (հացի) նրանք գնում են, այլ ցավալիորեն առերեսվելու են մի իրականության, որտեղ տիրելու է համատարած (և՜ հացի, և՜ Հայրենիքի) ամայություն…

Այս ամենի արդյունքում ստեղծված դժվարությունների ողջ ծանրությունն ընկնելու է Երկրի ու ժողովրդի վրա, իսկ թե ինչպիսի ավարտ է ունենալու սուտասան ու «մեծ կոմբինատոր» պատահականութան կենսագրությունը, դա արդեն էական չէ, անգամ, եթե ժողովրդի պահանջով նրան, ինչպես ինքն է ասում՝ «պատի տակ գնդակահարեն…»: Վերջապես բացեք ձեր աչքերն ու ականջները, մարդի՜կ… 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից