Բաքվի բռնապետն ակնհայտորեն սխալ օր է վառել կրակը․ Իրանագետը՝ Ալիևի մասին

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան նաև միջազգային լրատվամիջոցներով տարածել է կադրեր ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Շուշիից, որոնցում անցյալ շաբաթ օրը բռնապետն ինքը վառում է Նովրուզի իբր «ծիսական կրակը»։

Քարոզչական այս գործողությունն, իհարկե, ունի մի քանի թիրախային լսարան՝ ադրբեջանականը, միջազգայինը և բնականաբար հայկականը։ Ընդ որում, մեզ վրա փորձ է կատարվում դրա միջոցով հոգեբանական լրացուցիչ ճնշում գործադրել։

Մի կողմ թողնելով այս ամենը, պետք է արձանագրել, որ Բաքվի բռնապետը կեղծում է նաև իրանական Նոր տարվա՝ Նովրուզի, տոնակատարության ծիսակարգը, որը ոչ մի պարագայում չի ենթադրում շաբաթ կամ բուն Նովրուզի օրը կրակ վառել։

Կրակը վառում են Նովրուզին նախորդող չորեքշաբթի Իրանում և երեքշաբթի Ադրբեջանում, ուստի Բաքվի բռնապետն ակնհայտորեն սխալ օր է վառել կրակը։

Ի դեպ, եթե նա վառել, սակայն չի թռել կրակի վրայից, ապա, ըստ ժողովրդական հավատալիքների, այս իրանական տարվա ընթացքում ունենալու է լուրջ անախորժություններ։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։