Ռուսաստանը սկսեց ոչնչացնել Սիրիայում թուրքական օկուպացիոն ռեժիմի տնտեսական բաղադրիչը

Սիրիայում ռուս զինվորականները և Իրանի տեղական ռազմական դաշնակիցները՝ Սիրիական բանակը և շիական բազմաթիվ աշխարհազորայիններ, սկսեցին թուրքերի և թուրքամետ ահաբեկիչների ոչնչացման գարնանային շրջանը: Կցանկանայինք հարցնել. լավ, բա՝ ե՞րբ է գալու մեր Արցախի, ամբողջ Անդրկովկասի ժամանակը: Թե՞ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրամանատարությունը Թուրքիայից ևս ինչ-որ ստոր բան է ակնկալում: Մենք դա հիշեցնում ենք, քանի որ Ռուսաստանի ՊՆ-ը մի քանի օր առաջ, մարտի 16-ին առանց պատճառի՝ պաշտոնապես հայտարարեց, որ  «մտահոգված է սիրիական Ռաքքա նահանգ թուրքական ռազմական տեխնիկայի փոխանցմամբ և նրանով, որ Թուրքիան ամրացման աշխատանքներ է իրականացնում այս նահանգի Այն Իսա գյուղի տարածքում գտնվող հենակետերում: Մի փոքր նախապատմություն. մարտի 14-16-ը Ռուսաստանը և Սիրիան հարձակվեցին թուրքամետ ահաբեկիչների և թուրք զինվորականների վրա, մարտի 17-18-ը թուրքերը հրետանային կրակ բացեցին սիրիացի զինվորականների ուղղությամբ՝ թուրքական տարածքից, և Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչները կրկին փորձեցին հարձակվել Հյուսիսային Սիրիայում տեղաբաշխած ռուսական ռազմաբազաների վրա:

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական հայտարարության մասին տեղեկատվության մեջ ինձ զարմացրեց միայն մի բան՝ Թուրքիայի գործողությունների հետ կապված ռուս զինվորականների ակնհայտորեն շինծու, ձևական «մտահոգությունը»: Իսկ ի՞նչ է. 2016-ի նոյեմբերի վերջից, երբ Հալեպն ազատագրվեց ահաբեկիչներից, «ոչինչ չի՞ անհանգստացրել Ռուսաստանին» Հյուսիսային Սիրիայում թուրքական զինուժի և հատուկ ծառայությունների լկտի գործողություններում: Մենք չենք հավատում ռուս գեներալների «մանկական միամտությանը», ինչպես չենք հավատում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարություններին՝ «Թուրքիայի հետ համագործակցության օգտակարության» մասին, լինի դա Սիրիայում, թե մեր Արցախում: Հյուսիսային Սիրիայում «Թուրքիայի գործողություններով» անհանգստանալու համար Ռուսաստանի ՊՆ-ից և, ըստ երեւույթին, անձամբ նախարար Շոյգուից պահանջվեց գրեթե 5 տարի: Այսինքն, մեր Արցախում Ռուսաստանը «կսպասի» 50 տարի, որպեսզի նրա «մտահոգությունը Թուրքիայի գործողություններով» պատահաբար չվիրավորի իր (Ռուսաստանի) եղբայրիկին՝ քրդա-հրեա Իլյուշ Ալիևին իր կովկասյան թաթարներով: Ծիծաղելի է. Ռուսաստանը մի երկիր է, որը զբաղվում է ինքնախաբեությամբ, քանի որ նույնիսկ Դոնբասում թուրքերն արդեն միացել են պատերազմին, որը ուկրաինացի նացիստները մտադիր են վերսկսել ռուսների և ռուսախոսների դեմ Նովոռոսիայում:

Ռուս զինվորականների հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր նրանով, որ թուրքերը և թուրքամետ ահաբեկիչները, Անկարայի հրամանով, փորձեցին հարձակվել Սիրիայում գտնվող ռուսական ռազմական օբյեկտների վրա, և ոչ թե այն փաստով, որ թուրքերը որոշեցին առաջ շարժվել դեպի Ռաքքա նահանգ: Այսպես, թե այնպես Ռուսաստանը, Իրանը և Սիրիան (շիական աշխարհազորայինները իրենց բոլոր գործողությունները համաձայնեցնում են Սիրիայում Իրանի ռազմական խորհրդատուների հետ…) որոշեցին «ճնշում գործադրել» Թուրքիայի վրա: Տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ, մարտի 21-ին ռուսական ավիացիան հարձակվել է գազի օբյեկտի, ցեմենտի գործարանի և Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի սահմանի մոտ գտնվող մի քանի քաղաքների վրա: Միաժամանակ սիրիական բանակի հրետանին հարվածեց այսպես կոչված «զինված ընդդիմությանը»: Այսինքն՝ թուրքամետ ահաբեկիչներին: Ինչպես հայտնում է «Reuters»-ը, տեղական աղբյուրների համաձայն, ռուսական «երկիր-երկիր» հրթիռը խոցել է Իդլիբ նահանգի Կախ գյուղը, իսկ ռուսական ինքնաթիռները խոցել են Թուրքիայի սահմանին գտնվող «խիտ բնակեցված փախստականների ճամբարները»: Նույն նահանգի Սարմադա քաղաքի մոտակայքում վնասվել է գազի օբյեկտը, և Բաբ-ալ-Հավա սահմանային անցման մոտակայքում կայանված ապրանքներով տասնյակ տրեյլերներ այրվել են վառելիքային օբյեկտների դեմ վերջին հարձակման հետևանքով, որոնք «կենսական նշանակություն ունեցող տնտեսական ակտիվ են հանդիսանում տարածաշրջանում», – նշում է «Reuters»-ը:

Բայց իրանական «Mehr News» գործակալությունը բացահայտեց հիմնական գաղտնիքը. պարզվում է, որ Ռուսաստանի և Սիրիայի վերջին գործողությունները, որոնք համաձայնեցված են Իրանի հետ, ոչնչացրել են «Ջեբհաթ Ֆաթհ ​​աշ-Շամ» (նախկինում՝ «Ջեբհաթ ալ-Նուսրա») ահաբեկչական խմբավորման զինյալների «սև շուկան», որը ստեղծվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում սիրիական նավթ գողանալու համար: Տարածքը վառելիքի բեռնատարների լոգիստիկ կենտրոնն է, որոնք մաքսանենգ ճանապարհով վառելիք են տեղափոխում Թուրքիայի տարածք կամ տեղափոխում Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող տարբեր իսլամիստական ​​զինյալ խմբավորումների և թուրքական բանակի վերահսկողության տակ գտնվող շրջաններ: Վերլուծաբանները նշում են, որ թուրքամետ գրոհայինները զրկված են Սիրիայում տնտեսական ակտիվներից, օբյեկտներից և հարմարություններից, նրանք խարխլում են Թուրքիայի օկուպացիոն ռեժիմի տնտեսական բաղադրիչը: Այնպես որ, հնարավոր է կամ չի բացառվում, որ 2021 թվականի ավարտին Սիրիան կազատվի թուրքական օկուպացիայից:

Սերգեյ Շաքարյանց