Անժելա Էլիբեկովան ԱԱԾ-ում բացատրություն է տվել

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր փաստաբան Միքայել Շխիմյանի հետ միասին կրկին ԱԱԾ-ում էինք, բացատրություն էի տալիս իմ դեմ սուտ մատնության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդմանս հետ կապված։ Հուսամ քրեական գործ կհարուցվի, մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Նաև, իհարկե, հիշեցրեցի հեռախոսիս ու համակարգչիս մասին, որոնք դեռ ԱԱԾ-ում են»։