Առաջիկայում տեղի կունենան ԵԱՀԿ նոր ղեկավարության հետ բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ԵԱՀԿ նոր ղեկավարության հետ բանակցությունները տեղի կունենան առաջիկայում՝ Մոսկվայում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք ԵԱՀԿ նոր ղեկավարության, ինստիտուտի ղեկավարների հետ, որոնց հետ մոտ ժամանակներս Մոսկվայում նախատեսված են բանակցություններ»,- ասել է նա:

Անդրադառնալով խնդիրների բնույթին՝ Գրուշկոն ընդգծել է, որ խոսքը միայն Եվրասիական տարածաշրջանի մասին չէ, այլև ընդհանուր՝ գլոբալ առումով, այդ խնդիրները միավորում են պահանջում:

«Այդ իմաստով ԵԱՀԿ-ն կրկին, ինչպես ստեղծման ժամանակ, կարող է պահանջված կազմակերպություն դառնալ: Դրա համար, սակայն, անհրաժեշտ է բարձրացնել ԵԱՀԿ արդյունավետությունը»,- ասել է նա: