Իշխանությանը քշելու համար պատրաստ ենք գլադիատորական մարտերի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն է։

Խայտառակ պարտություն կրած ղեկավարն ու իր թիմը հեռանալու փոխարեն, մեր բոլորի թողտվությամբ՝ մնացին իշխանության ղեկին ու այսօր երկրում քաղաքական օրակարգ են թելադրում:

Կապիտուլյանտը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, ու չնայած դեռ չի տրվել քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, նա արդեն քարոզարշավում է Հայաստանի մարզերում՝ պտտելով 2018-ի իր հնացած, շատերին հոգնեցրած ելույթներն ու քաղաքականությունից հեռու մեր ժողովրդի գլխին թափելով իր նույնքան հնացած քաղտեխնոլոգիաները:

Մի բան ակնհայտ է, որ այս ընտրություններում, եթե իհարկե դրանք կայանան, Փաշինյանի պոպուլիզմի դոզան անցնելու է բոլոր սահմանները:

Մեկ-երկու մեջբերում անեմ Արագածոտնի մարզում նրա ելույթից՝ ի ապացույց ասվածի.

Խոսելով փախուստի մասի՝ Փաշինյանն ասաց. «Ես փախնելու տեղ չունեմ, իմ գնալու տեղը էստեղ է՝ Ուջանի գյուղամեջը»։ Կամ հայտարարեց. «Եթե իմ ժողովուրդը որոշի, որ ինձ պետք է գնդակահարի, ես խոնարհ կանգնելու եմ էդ գնդակահարության պատի տակ: Եթե որոշեք, որ էդպես պետք է լինի՝ էդպես էլ կլինի: Եվ դուք ունեք էդ իրավունքը, ժողովուրդ ջան»։ Եվ խոսքը եզրափակեց հայտարարելով. «Մեզ համար իշխանությունը եղել է տառապանք»:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։