Նիկոլ Փաշինյանի համար Արցախի հարցն արդեն լուծվա՞ծ է (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

ԱՄՆ նախագահ Բայդենը շնորհավորելով Ալիևին՝ շեշտել է, որ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մենք օգնելու ենք կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծում և խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ բարեկեցիկ և խաղաղ ապագա ապահովելու համար»:

Փաստացի ԱՄՆ-ն արձանագրում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը և իր  համանախագահությունը, ինչպես նաև շեշտադրում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ամենևին լուծված չէ, ինչպես գտնում է Ալիևը: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, պատերազմից հետո նրանք առհասարակ չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին, արդյո՞ք համարում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է: Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վախենում է արձագանքել, դրանով է պայմանավորված նրա լռությունը և Ալիևի ցանկացած դիրքորոշման հետ լուռ համաձայնությունը:

Անդրադառնալով «Կրոնական ազատության միջազգային ալիանս»-ին, որի անդամ է հանդիսանում Հայաստանը, Սարգսյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու մենք չենք դիմում ալիանսին այն պարագայում, երբ Արցախում պղծում են մեր կրոնական արժեքները, և առհասարակ որն է իմաստն այդ ալիանսին անդամակցելու։

Մանրամասները՝ տեսանյութում