Ընտրություններին ներկայանալու ենք Նիկոլ Փաշինյանի դեմքով․ Ռուստամ Բադասյան

Եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, որևէ խոչընդոտ չկա, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն իրականացվեն հենց մաքուր համամասնական համակարգով, կուսակցական ցուցակներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ քաղհասարակության, թե՛ հանրության մեծամասնության դիրքորոշումն այն է, որ ռեյտինգային համակարգն ամենահարմարը չէ ՀՀ-ի համար։ Մեզ նման երկրի համար, կարծում եմ, որ ավելի ճիշտ և  քաղաքական բանավեճի կայացմանն ավելի նպաստող է, երբ լինում է մաքուր համամասնական համակարգ, և այս մասով քննարկումները շարունակում ենք»,-նշեց նա՝ հավելելով, որ նոսր ԸՕ-ն տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ։

Դիտարկմանը, թե նշում են, որ նոր ԸՕ ընդունվելուց հետո պետք է 6 ամիս անցնի՝ մինչ ընտրությունները, Բադասյանն ասաց, թե դրա իմաստը պետք է հասկանալ։
«Այդ ժամանակը նրա համար է, որ քաղաքական ուժերը պատրաստ լինեն նոր ԸՕ-ով գնալ ընտրությունների, մինչդեռ բավական ժամանակ իմ ասած կոնսենսուսն առկա է քաղաքական ուժերի շրջանում, և ես կարծում եմ՝ դա որևէ կերպ անկանխատեսելի չի դարձնում ընտրական համակարգը»,-ասաց նա։

Հարցին՝ կա՞ քննարկում՝ ո՞վ է լինելու ՔՊ վարչապետի թեկնածուն, քանի որ Փաշինյանը շատ ուժերի կողմից համարվում է պարտության սիմվոլ, Բադասյանը պատասխանեց՝ պատասխանն ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ կա՞ քննարկում՝ ո՞ւմ դեմքով է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայանալու ԱԺ արտահերթ ընտրություններին, քանի որ Փաշինյանը շատ ուժերի կողմից համարվում է պարտության սիմվոլ, Բադասյանը պատասխանեց՝ պատասխանն ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով։