Առաջին անգամ տեսնում եմ մարդու, որը հայրենիքը թշնամուն հանձնելուց հետո ոչ միայն չի հեռանում, այլև պարտության մեջ մեղադրում է իր իսկ ժողովրդին. Սերգեյ Միխեև

«Առաջին անգամ տեսնում եմ մի մարդու, ով ասում է, որ պատրաստ է գնդակահարվել իր իսկ ժողովրդի կողմից, բայց հողը և հայրենիքը թշնամուն հանձնելուց հետո, պատերազմում կրած պարտությունից հետո, նա ոչ միայն չի հեռանում այլ պարտության մեջ մեղադրում է իր իսկ ժողովրդին»,- այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, Կասպյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգեյ Միխեևը՝ մեկնաբանելով Արագածոտնի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքը պատրաստ է գնդակահարվել, եթե ժողովուրդը որոշի: