Սոցցանցերը կարող են հանրային կարծիք ձևավորել, բայց լինել Երկիր կառավարելու գործիք՝ երբեք

Սոցցանցերը կարող են հանրային կարծիք ձևավորել, բայց լինել Երկիր կառավարելու գործիք՝ երբեք: Մենք մի անգամ դա անտեսեցինք և ունեցանք այն, ինչ այսօր ունենք: Մոտ երեք տարի առաջ դրսից պարտադրված հանրային կարծիքի ազդեցության տակ մեր երկրում իշխանության եկան մարդիկ, ովքեր, ինչպես սոցցանցերում, այնպես էլ որոշ զանգվածային լրատվամիջոցներում տարիներ շարունակ և հետևողականորեն իրականությունը ներկայացնելով միայն ու միայն գորշ գույներով, հանրությանը դարձրին «հեղափոխական»… Այսօր էլ նույնն է:

Պառակտված հասարակության տարբեր շերտեր, մասնավորապես, ֆեյսբուկյան հարթակում, մրոտում են մեկը-մյուսին, իրականությունը ներկայացնում այնպես, որը բխում է ոչ թե պետության, այլ նեղանձնական շահերից… Եվ դա արվում է մտածված ու, որ շատ վտանգավոր է, հիմնականում իշխանության եկած, բայց իրենց անհեռատես քայլերով ամեն ինչ տապալած անճարակների կողմից: Համատարած ստի և ապատեղեկատվության տարածման միջոցով նրանք Երկիրը դարձրել են «գլադիատորական խաղերի» թատերաբեմ, որտեղ կողմերը իրար ոչնչացնում են միմյանց վարկաբեկելու և ստորացնելու ամենատարբեր միջոցներով, իսկ «խաղերի» կազմակերպիչն իր դիտակետից հետևում և հաճույքով շարունակում է վայելել Երկիրն ավերող «խաղը»:

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից։