Հանրային խորհրդի նախագահին վրդովեցրել է իմ այս նկարը՝ արված Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստում․ Արծրուն Պեպանյան

Հանրային խորհրդի նախագահին վրդովեցրել է իմ այս նկարը՝ արված Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստում:

Ինձ զանգել, ՀՓՇ–ից խնդրել են որպես խորհրդատու մասնակցել ընդլայնված նիստերին, հաշվի առնելով քաղաքական վերլուծաբանի իմ փորձառությունը: Համաձայնել եմ, քանի որ երկիրը գտնվում է ծանր վիճակում և մտածել եմ, որ իմ խորհուրդներով գուցե թե կարողանամ օգտակար լինել:

Պարզաբանեմ՝ ՀՓՇ անդամ չեմ, այդ կառույցի անունից երբևէ խոսք չեմ ասել:

Տեղեկացնեմ, որ այլ նախաձեռնություններից էլ եմ ստանում հրավեր օգտակար լինել խորհուրդներով:

Հավելեմ, որ 2018–ի ամռանը, էլի որպես քաղաքական վերլուծաբան, փորձել եմ խորհուրդներով օգտակար լինել Փաշինյանին՝ կառավարություն հանձնելով երկու նամակ, որոնք ուշադրության չեն արժանացել:

ՀԽ նախագահը տրտնջում է, թե ինչու են ՀԽ անդամներն այլ նախաձեռնություններում քննարկում երկրի վիճակը , եթե կա ՀԽ: Անտեղյակներին տեղեկացնեմ, որ ՀԽ մոտ տաս անդամներ ջանում էին երկրում տիրող վիճակը դարձնել ՀԽ քննարկման առարկա, որը ներառելու էր նաև վարչապետի հնարավոր հրաժարականի հարցը, ու ՀԽ նախագահը բառի բուն իմաստով կաշվից դուրս եկավ, որ հանկարծ այդ օրակարգով նիստ չկայանա… Հասկանալի է, թե ինչու:

Երկրի համար կարևոր այս հարցի քննարկումը ջրելուց հետո մեկ էլ ՀԽ–ն նիստ է հրավիրում՝ քննելու … ինչ–որ ցուլիկների հարց:

Այսքանից հետո ՀԽ նախագահը տրտունջի իրավունք ունի՞:

ՀԳ Իր գրառման տակ 50–ից ավելի գրառում կար, բոլորն

էլ իշխանապաշտական: Սա խոսուն վկայություն է ՀԽ նախագահի կերպարի մասին, ով, համաձայն ՀԽ մասին օրենքի, պիտի ունենար հաշտեցնող դերակատարություն:

Լրագրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից։