Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի (Մանուշյանի) պուրակին կապող գետնանցումը

Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի (Մանուշյանի) պուրակին կապող գետնանցումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Կառուցապատումն արել է «Tashir» խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

Ստորգետնյա անցումը մատչելի է տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։

Ներքևում կան առեւտրի կետեր ու հանրային սննդի օբյեկտներ:

Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար»,- հայտնում են քաղաքապետարանից: