Կրեմլում պատմել են Սիբիրում Պուտինի և Շոյգուի հանգստի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հանգստյան օրերն անցկացնում են Սիբիրում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։

Պեսկովի խոսքով՝ նախագահը և պաշտպանության նախարար Շոյգուն տայգայում զբոսնում են ամենագնացով, ժամանակ առ ժամանակ էլ՝ ոտքով։

Ըստ նրա՝ ուղևորության ընթացքում Շոյգուն նաև Պուտինին ցույց է տվել իր արհեստանոցը, որտեղ նա զբաղվում է իր հոբբիով՝ չոր ծառերի մշակմամբ և դրանցից մանր իրեր պատրաստելով։

Պեսկովը խոստացել է, որ մոտ օրերս կհրապարակվեն ուղևորության ընթացքում նկարահանված լուսանկարներն ու տեսանյութերը:

Օրերս Պուտինը հայտնել էր, որ «հանգստյան օրերին մեկնելու է տայգա՝ մի քիչ հանգստանալու»։

Տեսանյութն՝ այստեղ