Արցախում իշխանափոխության պահանջ չկա՞ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Հաղորդման հյուրն անդրադարձ կատարեց Արցախում 2020 թվականի նախագահական ընտրություններին՝ ասելով, որ դեռ այն ժամանակ դրվեցին արցախյան պատերազմի պարտության հիմքերը, ինչի մասին զգուշացնում էր Վիտալի Բալասանյանը։ Ինչպե՞ս Արցախի նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը և կապ կա՞ այդ ընտրության և պատերազմի մեջ։

Ինչպիսի՞ն է այսօր Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքն Արցախում, այնտեղ իշխանափոխության պահանջ կա՞ արդյոք։ Մետաքսե Հակոբյանը հիշեցրեց դեկտեմբերին Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին, որտեղ նա ուղղակիորեն մեղադրում էր ՀՀ իշխանություններին՝ պատերազմի օրերին Արցախում սահմանադրական կարգը տապալելու և Արցախը դիտավորությամբ պարտության տանելու համար։ Այդ հայտարարության հիման վրա «Արդարություն» կուսակցությունը հանցագործության մասին դիմում է ներկայացրել Արցախի դատախազություն։

Խոսեցինք Արցախի կարգավիճակի, ռուս խաղաղապահների դերակատարության, ռուսական անձնագրեր բաժանելու հավանականության մասին։ Ո՞վ է այսօր իբրև Արցախի անվտանգության երաշխավոր ներկայանում և դեռ ի՞նչ ծրագրեր ու նկրտումներ ունեն ՀՀ իշխանությունները Արցախում, ինչո՞ւ են այնտեղ ակտիվացել սորոսական կազմակերպությունները, արդյո՞ք արցախցիներին ադրբեջանցիների հետ համակեցության են պատրաստում։

Մանրամասները՝ տեսանյութում