Գարեգին Բ-ն հանդիպել է Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղանի մասնակիցներին

Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կաթողիկոսը հանդիպել է 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ։

«Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեցինք 1921 թ․ մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի 100-ամյակի առիթով մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության մի խումբ առաջատար մասնագետների հետ հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցներին։

Զրուցեցինք արցախյան երկրորդ պատերազմի և դրա հետևանքների, տարածաշրջանում առկա մարտահրավերների, Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների շուրջ»,-գրված է Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան էջում։