Իշխող ուժի պատգամավորների հետ որևէ հարցի քննարկում և հարաբերություն անհնարին է. Գեղամ Մանուկյան
Իշխող ուժից ներկայացուցիչներից շատերը գիտակցում են, որ ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում իրենցից շատերն անգործ են մնալու, նույնիսկ փողոց չեն կարողանալու հանգիստ դուրս գալ, ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ իշխող ուժի պատգամավորների հետ որևէ հարցի քննարկում և հարաբերություն անհնարին է։
«Իրենք դարձել են միայն կոճակ սեղմող, ուղեղները հանած որևէ բան չեն գիտակցում: Իրենք կարող են արդարացնել նախարարի կողմից լրագրողին հարվածելը կարող են ամեն ինչ արդարացնել, արդարացնում են պարտությունը, բայց հոգու խորքում մի բան կա, երեկ որ լսել են, որ կարող է արտահերթ ընտրություն լինի, մեծ մասը շան պես վախեցել է, նրանք հասկանում են, որ իրենք ոչ մի բան են Նիկոլի համար, և եթե հանկարծ եղավ ընտրություն, որը կասկածելի է, հունիսի 20-ից հետո գիտեն, որ որևէ տեղ չեն լինելու, փողոցում էլ չեն կարողանալու հանգիստ ման գալ»,–ասաց նա:
Խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Գեղամ Մանուկյանն ասաց․ «ՄԻՊ-ին հայհոյում են սոցիալական տիրույթում, քրեորեն պատժելի հանցանք են կատարում: ՄԻՊ-ին հայհոյել է Նիկոլի կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամներից մեկը: Նոր տարուն մեր ժողովրդի մեծ մասը Նոր տարի չէր անում, չէր դադարում մարդկանց հոսքը Եռաբլուր, անկախ այն բանից այնտեղ զավակ ունեին, թե ոչ, այդ օրը սգի օր էր, և իշխող ուժի այդ ներկայացուցիչը տոնածառի շուրջ լուսանկարներն էր հրապարակում, սա է դրանց բարոյականությունը»: