Հայաստանի և Ադրբեջանի սահմանների որոշման գործընթացն այս պահին առնվազն անորոշ է. Արմեն Սարգսյան

«ՏԱՍՍ» ռուսական պետական լրատվական գործակալությունն անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայեցակարգին Սյունիքի մարզում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին: Լրատվամիջոցը մեջբերել է Հանրապետության նախագահի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպման արդյունքները և հրապարակել Նախագահի այն կարևոր արձանագրումը, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է։

«Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի որոշման գործընթացը ներկայումս անորոշ է իրավական տեսանկյունից, քանի որ երկու երկրների միջև սահմանների պաշտոնական սահմանազատում և սահմանագծում չի եղել»,- ասել է Սարգսյանը։

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև չկա պաշտոնական սահմանազատում և սահմանագծում, ինչը նշանակում է, որ այս պահին պետական սահմանների որոշման գործընթացը, գոնե օրինական ճանապարհով, անորոշ է։

«Սրան գումարվել են Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարումները, ինչպես նաև առկա էական վտանգը»,- ասել է Արմեն Սարգսյանը։