ՌԴ վարչապետն Աթենքում մասնակցելու է Հունաստանի անկախության 200-ամյակին նվիրված ռազմական շքերթին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Հունաստանի անկախության 200-ամյակին նվիրված ռազմական շքերթին, հայտնում է Greek City Times-ը։

ՌԴ վարչապետը ներկա է գտնվելու մարտի 25–ին Աթենքի Սինդաղմա հրապարակում անցկացվելիք շքերթին, որը նվիրված է Հունաստանի անկախության համար սկսված պատերազմի 200-ամյակին։

Միշուստինը Աթենք է ժամանելու մարտի 24–ին և հանդիպում է ունենալու վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները։

Ռազմական շքերթին մասնակցելու են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Բրիտանական թագի ժառանգորդ արքայազն Չարլզը։