«Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

«Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեցին 80 պատգամավոր, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Պատգամավորները և խմբակցությունները ունեն 3 ժամ առաջարկներ ներկայացնելու համար, որից հետո պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ունի ևս 3 ժամ՝ եզրակացության համար, որից հետո օրենքի նախագիծը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: