Իրանի արտգործնախարարը մեկնում է Ստամբուլ

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆն այսօր՝ մարտի 19-ին կմեկնի Թուրքիա։

Այս մասին, ermenihaber-ի հաղորդմամբ, տեղեկացնում է Թուրքիայի արտգործնախարարությունը։

«Այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել ինչպես Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային զարգացումները»,-  ասված է արտգործնախարարության հայտարարության մեջ։

Դիվանագիտական աղբյուները հայտնում են, որ Զարիֆն այց է կատարելու Ստամբուլ։