Այսպես դատական անկախություն չենք ապահովում, այսպես ընդամենը փախչում ենք իրականությունից (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին և հարակից օրենքների փաթեթին՝ նշեց. «Ի՞նչ է նշանակում, որ ԲԴԽ-ին հնարավորություն եք տալիս, որոշելու, թե որ դատական գործում, որ դատավորը պետք է քննի, երբ որ ձեզ պետք լինի՝ ցանկացած դատավորի կարող եք գործը տալ և ասել՝ ձեզնից ակնկալում ենք այսպիսի արդյունք, և եթե այդպիսի արդյունք չապահովես,  գործը կտամ ուրիշ դատավորի: Այսպես դատական անկախություն չենք ապահովում, այսպես ընդամենը փախչում ենք իրականությունից, իսկ իրականությունը դառն է, մեր առջև կանգնած խնդիրները այլն են»:

Մանրամասները՝ տեսանյութում