Քաղաքական որոշում ունե՞ք ԲԴԽ-ի միջոցով ճնշում գործադրել դատարանների վրա. Սամսոնյանը՝ Վարդանյանին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին՝ հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին. «Սա մասնագիտական  քննարկումների արդյո՞ւնք է, թե քաղաքական որոշում ունեք ԲԴԽ-ի միջոցով ճնշում գործադրել դատարանների վրա, մնում է հասկանալ՝ ո՞վ է լինելու ԲԴԽ ձեր սրտի նախագահը, որ այս սև գործը կատարելու է դատարանների նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում