ԱՄՆ-ը, ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է

Բայդենը շնորհավորել է Ալիևին և նամակում մի հետաքրքիր միտք է շարադրված.

Մասնավորապես.

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մենք օգնելու ենք կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծում և խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ բարեկեցիկ և խաղաղ ապագա ապահովելու համար»:

Այս նախադասությունից կարելի է մի քանի հետևություն անել:

  1. ԱՄՆ-ը իր դիրքերը չի զիջելու որպես ՄԽ համանախագահ:
  2. ԱՄՆ-ը, ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է:
  3. Ըստ Բայդենի վարչակազմի, ձևավորված իրավիճակն ու իրողությունները չեն ապահովելու բարեկեցիկ և խաղաղ ապագա կառուցելուն:

Այս ձևակերպումները հստակեցնում են ԱՄՆ դիրքորոշումն ու քաղաքական գիծը, ինչը մեզ համար աշխատելու լայն ֆրոնտ է բացում:

Հիմա ամենակարևորը: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները համարում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, թե՝ ոչ: Հենց սրանից է կախված մեր պետության ապագան: 

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից