Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում վերսկսվել է ջրի պոմպակայանի կառուցումը

Արցախում գտնվող ռուս խաղաղապահներն ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունը, որով ջուր է մատակարարվելու Հնապատ և Ասկերան բնակավայրերին, որոնց տների մեծ մասը ռազմական գործողությունների հետևանքով զրկվել էին ջրամատակարարումից: Տարվող աշխատանքների մասին հաղորդագրություն է հրապարակել ՌԴ ՊՆ-ը:

Պոմպակայանում շինարարական աշխատանքները դադարեցվել էին սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվելու պատճառով:

Շինարարական աշխատանքների վերսկսումը հնարավոր է դարձել ռուս խաղաղապահ զորախմբերի հրամանատարության աջակցությամբ՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

Այս պահին խմելու ջուրը Հնապատ և Ասկերան է մատակարարվում կոմունալ ծառայությունների կողմից, բայց պոմպակայանի շահագործումից հետո դրա հզորությունը կբավականացնի ոչ միայն այդ համայնքների բնակչությանը խմելու ջրով ապահովելու, այլև հարակից գյուղատնտեսական հողերի ոռոգման համար: