Նիկոլը Ադրբեջանի և Թուրքիայի հետ վերջնական պայմանագիր է ստորագրելու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը

Անդրադարձ է կատարվել.

1․ Փաշինյանի հեռանալու պայմանների և ժամկետների մասին

2․Հայ-թուրք-ադրբեջանական վերջնական պայմանագրի ստորագրմանը, ըստ որի՝ պետք է որոշվեն երեք պետությունների հստակ սահմանները, Հայաստանը հրաժարվելու է Արևմտյան Հայաստանի տարածքներից, Ցեղասպանության ճանաչումից։

3․Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից 20 միլիարդ դոլար ծախսելու մասին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին և Թուրքիայի հակընդեմ գործողություններին, Սարգիս Ավետիսյանը նշեց, որ ամեն տարի Թուրքիան 2-ից 3 միլիարդ դոլար գումար է ծախսում, որպեսզի թուրք լոբբիստները կանխեն Ցեղասպանության ճանաչումն այլ երկրների կողմից։

44-օրյա պատերազմում շատ խոսվեց նաև վարձկանների մասնակցության մասին, որոնք կլորիկ գումարի դիմաց կռվեցին հայերի դեմ, սակայն ինչպես շեշտեց «Համաձայնություն» կուսակցության նախագահը, դրանք եղել են թուրքական հատուկ դիվերսանտներ, որոնք ներկայանալով վարձկանների անվան տակ, իմիտացիա են ստեղծել, որ վերահսկելի չեն Ադրբեջանի կողմից։

Սարգիս Ավետիսյանը շեշտեց, որ չպե՛տք է թույլ տալ, որ Հայաստանը վերածվի նոր Սիրիայի։

Մանրամասները՝ տեսանյութում