Ս. Սարգսյանի խոսքը միշտ եղել է տողատակով՝ իշխանությունը տվեցի, բայց հայրենիք տալու չունենք. Աշոտյան (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում տեղի էր ունենում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։

Դատարանի բակում հավաքվել էին նախագահի աջակիցները՝ ի զորակցություն ՀՀ 3-րդ նախագահի։

LIVEnews.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ընդգծեց. «Սերժ Սարգսյանը ավելի շուտ «Դիզել» ֆիրմայի մայկա կունենա, քան այս դիզելի գործով ինչ-որ մեղք»։

Հիշեցնենք, որ Առաջին նիստը կայացել է 2020 թ. փետրվարի 25-ին, որի ժամանակ Սարգսյանը հավաքվածներին ասաց, որ աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել է ու հիմա էլ կրկնում է՝ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ ու ամենուր»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում