Արթուր Երոյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

ՀՀ նախագահը, վարչապետի առաջարկությամբ, Արթուր Երոյանին նշանակել է զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արթուր ԵՐՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»,-ասված է հրամանագրում: