Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի(Ջեբրայիլ) շրջանում։

Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։