Սորոսականները պետական մակարդակով լծվել են բանակի կազմաքանդման գործին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական կազմակերպության ղեկավար, ՈՄԱ գումարտակի հրամանատար Վովա Վարդանովն է

Տարիներ շարունակ սորոսական ՀԿ-ները, իրենց արտաքին տերերի թելադրանքով, զբաղված էին հայկական բանակը կազմաքանդող ծրագրերի իրականացմամբ. մասնավորաբար սահմանային մարզերում երիտասարդության շրջանում նրանք իրականացնում էին թրենինգներ, որտեղ ուղղակի մերժում էին բանակի անհրաժեշտությունը, ստեղծում բարի թուրքի կերպար, քարոզում անհասկանալի հանդուրժողականություն թշնամու հանդեպ, բթացնում սպառնացող վտանգն ընկալելու զգոնությունը, այն պարագայում, երբ թուրք-ադրբեջանական ագրեսորները երբեք չեն դադարել պատրաստվել պատերազմի, և Թուրքիան երբեք չի հրաժարվել պանթուրքական ու պանթուրանական իր ծրագրերից:

Այսօր այդ պետականաքանդ գործը՝ բանակը կազմաքանդողի դերը, ստանձնել է իշխանությունը. աննախադեպ իրավիճակ է, քանի որ այդ ծրագրերն իրականացվում են պետական մակարդակով:

Բանակի կազմաքանդման գործով զբաղված են հայտնի սորոսականները. «Ռեստարտ» նախաձեռնությունը, որը տարատեսակ միջազգային ֆոնդերից, հատկապես Սորոսի ֆոնդից ստացած իր ադրբեջանաթուրքական գրանտներն այսօր ուղղել է բանակի դեմ: Գործին լծվել է հայտնի սորոսականը՝ Արսեն Խառատյանը։

Նրանց գրանտային ծրագրին օժանդակում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, բանակի կազմաքանդման ծրագրի իրականացման համար նա սորոսականներին տրամադրել է Իջևանի «Օթևան» կոչվող հյուրանոցը: Որտեղ այժմ արդեն ընթանում են առաջին 15 երիտասարդների դասընթացները։

Այսպիսով, հայ երիտասարդների ուղեղի լվացման նոր փուլի մեկնարկը տրված է:

Մանրամասները՝ տեսանյութում