Փաշինյանի պատճառով թուրքը մտնում է Հայաստան. «Ազատագրում» հասարակական շարժման երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության մուտքի դիմաց

Մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առաջ՝ օղակաձև նստելով գործադիրի մուտքի մոտ:

«Ազատագրում» հասարակական խմբի ակտիվիստները հայտարարեցին, որ իրենց պահանջը մեկն է՝ Նիկոլ Փաշինայնի հեռացումը իշխանությունից և պատասխանատվության ենթարկելը:

«Իմանալով շատ փաստերի մասին, որ Նիկոլի պատճառով թուրքը մտնում է Հայաստան, մենք չենք կարող հանգիստ նստել, ինչ էլ լինի, միևնույն է՝ մենք պայքարելու ենք, որ նա հեռանա»,- ասաց նստացույցի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցները  հայտնեցին, որ որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման չեն հարում:

Ցուցարարները վանկարկում են. «Առանց դավաճան ղեկավարի Հայաստան»:

Ակցիայի մասնակիցները հեռացան կառավարության դիմացից և շարունակեցին բողոքի երթը մայրաքաղաքով՝ խոստանալով նաև քայլարշավ կազմակերպել նաև մարզերում: