Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահագնել Արցախի հուշարձանների վրայից ջնջել հայկական գրությունները. դեսպան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հուշարձանների վրայից ջնջել բոլոր հայկական գրությունները: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգել ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը։ Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով», – գրել է Բալայանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևը կնոջ ու դստեր հետ այցելել էր Հադրութ։ Հրապարակված տեսանյութերն ուսումնասիրելուց հետո լրատվամիջոցները նկատել էին, որ եկեղեցիներում արդեն խաչերը չկան։

Այսօր էլ տարածվեցին լուսանկարներ, որ ավերված է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին։