Արմեն Իսագուլովն Արցախյան շարժման ակունքներում կանգնած իրական հայրենասեր էր. Ռոբերտ Քոչարյան

Խորը վշտով տեղեկացա ականավոր պետական գործիչ Արմեն Իսագուլովի մահվան մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Արմեն Իսագուլովն Արցախյան շարժման ակունքներում կանգնած իրական հայրենասեր էր: Մարդ, որին յուրաքանչյուրը, ով պայքար է մղել Արցախի անկախության համար, կարող է համարել իր զինակիցը: Նրա ավանդն Արցախյան պատերազմի հաղթանակում և Արցախում հետագա պետականաշինության գործում անգնահատելի է:

Արմեն Իսագուլովի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,- գրել է Քոչարյանը: