Հնարավո՞ր է հայի խաղաղ գոյակցությունը թուրքի հետ սերտ հարևանությամբ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ժողովրդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, հասարակական գործիչ Աշոտ Կոշկակարյանը

Աշոտ Կոշկակարյանի հետ անդրադարձանք իշխանությունը զավթածների վարած քաղաքականությանը․ ի՞նչ արժեհամակարգ է մեր հասարակության մեջ ձևավորում այսօրվա իշխանությունը և ո՞ւմ շահերն է փորձում դրանով իրացնել։ Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կայուն, ամուր և տնտեսապես զարգացած Հայաստանի երաշխիք կարո՞ղ են դառնալ, թե ճիշտ հակառակը՝ Հայաստանը գնում է Վրաստանի ճանապարհով, որը տնտեսական էքսպանսիայի ճանապարհով իրար հետևից կորցնում է վրացական քաղաքները։

Խոսեցինք նաև ազգային անունը կրող քաղաքական ու հասարակական ուժերի մասին․ ովքեր են իրականում նրանք և ինչու են ազգային դաշտից հեռու գործելով՝ իրենց այդպիսին հորջորջում։ Ինչ նախագծեր են «Ազգային բևեռը», «Սասնա ծռերը» և ում կողմից են ուղղորդվում։

Մանրամասները՝ տեսանյութում