Վեհափառ Հայրապետն ու հայ վրիժառուները

1968 թ․ մայիսի 21-ին ԱՄՆ-ում Տ․Տ․ Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետը այցելում է Մոնթեբելոյի «Բևեռլի» հիվանդանոցում բուժվող Միսաք Թոռլաքյանին, ով 1921թ հուլիսի18-ին Պոլսում սպանեց Բաքվի հայության գլխավոր ջարդարար ջիվանշիրին։

Վեհափառը հիվանդի անկողնու մոտ աղոթում է նրա շուտափույթ ապաքինման համար։ Վեհափառի այցելությունն ու աղոթքը մեծապես մխիթարում են արդեն 80-ամյա վրիժառուի հայրենակարոտ սիրտը։ Իսկ թուրք հյուպատոսը բողոքում է, որ հոգևոր առաջնորդը օրհնում է «ահաբեկչին»։ Բայց դա ամենևին էլ չի խանգարում, որ 5 օր հետո Բոստոնում, երբ նշվում էր Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակը, Վեհափառի շքախմբում հայտնվի մեկ այլ հերոս նվիրյալ՝ բոստոնաբնակ Արշավիր Շիրակյանը, ում զարկից սպանվել էին Ցեղասպանության կազմակերպիչներ սաիդ հալիմը և ջեմալ ազմին․․․

Խոսելով ազգային արժեքների ու ցեղային առաքելությունների մասին, Վեհափառը բոլորին կոչ է անում լինել ազգի նվիրյալ զավակ, ինչպիսին Արշավիր Շիրակյանն է։

Ո՛չ ԱՄՆ-ում թուրք դեսպան շյուքրի էլեքդաղի բողոքները, ո՛չ էլ խորհրդային դեսպան Դուբինինի զգուշացումները չկարողացան արգելել արիասիրտ Վեհափառին, որ նա օրեր անց Բուենոս Այրեսի Սբ․ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում հոգեհանգստի արարողության ժամանակ հայրենիքի նահատակների շարքում հիշի արգենտինյան հողում հանգչող մեծանուն վրիժառու Արամ Երկանյանին․․․

Աղբյուրը՝  Հայտնի Մարդկանց Շարքից