2018-ի ամռանը Շուշիի «Իսահակի աղբյուր» ռեստորանում այդ «առաջնորդը» հպարտորեն հայտարարում էր, որ իրենց իշխանությունը երբե՛ք չի հանդուրժի ոստիկանական վահանների հույսին մնալը․․․

Հարյուրավոր ոստիկանների աչալուրջ պաշտպանության ներքո՝ կապիտուլյանտի հետ ԿԳՄՍ շենք սողոսկող քպականների թվում «հեղափոխության առաջնորդներից» մեկին նկատելով՝ հիշեցի մի դիպված ոչ վաղ անցյալից։ 2018-ի ամռանը Շուշիի «Իսահակի աղբյուր» ռեստորանում այդ «առաջնորդը» հպարտորեն հայտարարում էր, որ իրենց իշխանությունը երբե՛ք չի հանդուրժի ոստիկանական վահանների հույսին մնալը։ Որ դա արմատապես կհակասի իրենց համոզմունքներին։ Ես էի, դու էիր ու իմ արցախցի ընկերը, որին վերջերս զրկեցիք հայրենիքից։

Հիշո՞ւմ ես, որ քմծիծաղ տվեցի։ Հիշո՞ւմ ես, որ վրդովվեցիր։ Դե հիմա պատրաստվիր ողջ կյանքդ «թուրքի կոշիկ լիզողի» խարանով ապրելուն։

Մտքովդ կանցնե՞ր 18-ի ամռանը՝ ինչքան եք ընկնելու, ինչ անեծքների տակ եք հայտնվելու, ում խոսքի և ում վահանների հույսին եք մնալու։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից