Դատավոր Մհեր Պետրոսյանին ուղղակի խնդրում եմ` չտրվել որևէ ճնշման

Սրանք իշխանություն չեն, սա հանցագործների ոհմակ ա…

Լրատվականներւ արդեն գրում են, որ իրավաբանների ու օպեռների մի հանցավոր համագործակցություն լծվել է վարչական դատարանի դատավոր պարոն Մհեր Պետրոսյանի ու նրա հարազատների հանդեպ “Հրայր Թովմասյան” օպերացիայի իրականացմանը։

Դատելով փաշինյան գիքորի հայտնի երկրպագու “Gagik Soghomonyan”-ի գործով դատարանի նախագահի ու դատավորի պատմուճան հագնող մի քանի ստահակների գործողություններից, քննիչ֊Աննա֊ դատախազ վստահելի կապի առկայությունից, հույս չունեմ, որ սրանց մեթոդները երբևէ փոխվելու են ու էս հանցավոր համաձայնությանը մենակ դատելը քիչ ա լինելու։

Դատավոր Մհեր Պետրոսյանին ուղղակի խնդրում եմ` չտրվել որևէ ճնշման ու հիշել, որ յուրաքանչյուր դատավոր հենց էսպիսի իրավիճակում է նվաճում ինչպես իր, այնպես էլ ամբողջ համակարգի անկախությունը, իսկ էս դեպքում նժարին ոչ միայն դատական համակարգի անկախությունն է, այլև պետության… 

Փաստաբան Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից