Պատերազմի հետևանքով վնասված Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մասնաշենքը վերականգնվում է

Արցախի բնակավայրերում շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնողական շինաշխատանքները: Այդ մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Շարունակվում են «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի նոր մասնաշենքի վերականգնողական աշխատանքները, որին մասնակցում են թվով 4 շինարարարական կազմակերպություն: Այս փուլում մասնագետները կատարում են վնասված կոմունիկացիաների՝ կոյուղու, հեռախոսաֆիկացման, անվտանգության և օդափոխության համակարգերի, ներքին հարդարման, վնասված պատուհանների փոխարինման աշխատանքները:

Շինաշխատանքների որակի հսկողությունն իրականացվում է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից: