Տեր-Պետրոսյանը փորձում է Հայաստանից փախցնել իր հոգեզավակին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, հասարակական գործիչ Մհեր Ղուշչյանը

Հաղորդման հյուրի հետ անդրադարձանք Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձին Վազգեն Մանուկյանի՝  ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակներին։

Ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահը նման հայտարարություն արեց, ինչի՞ց է վախենում Տեր-Պետրոսյանը։ Հաղորդման հյուրն ասաց, որ վարչապետի աթոռը զավթածը առաջին նախագահի հոգեզավակն է, և նա մտահոգվում է փաշինյանի անվտանգությամբ։ Այդ պատճառով էլ փորձում է նրան երկրից դուրս բերելու մեխանիզմներ կիրառել։

Փողոցային հավաքների օրակարգը փաստացի այսօր փոխվեց արտահերթ ընտրությունների օրակարգով, և այժմ թե ընդդիմությունը և թե իշխանությունները փորձում են այդ հարցերում փոխհամաձայնության եզրեր գտնել։

Կգնա՞ արդյոք փաշինյանը հրաժարականի միջոցով արտահերթ ընտրությունների, թե իր օրակարգը կթելադրի ընդդիմությանը։ Եթե երկրորդ տարբերակը լինի, ապա փաշինյանն ամեն ինչ կանի՝ ընտրությունները կեղծելու համար և այդ ժամանակ կլեգիտիմացնի թե իր իշխանությունը, թե Արցախը վաճառելու հանգամանքը։ Համոզված է Մհեր Ղուշչյանը։

Խոսեցինք նաև նոր պատերազմի հավանականության մասին՝ արդեն Հայաստանի տարածքում։

Մանրամասները՝ տեսանյութում