Թագուհի Թովմասյանի կողմից այսօր հրապարակված «ինտերպոլյան» փաստերը, մեղմ ասած, իրավաքաղաքական դատավճիռ են նիկոլիզմի համար

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից այսօր հրապարակված «ինտերպոլյան» փաստերը, մեղմ ասած, իրավաքաղաքական դատավճիռ են նիկոլիզմի համար։ Ինչո՞ւ:

  1. Հաստատվում է, որ ՀՀ իշխանությունները փաստացի քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
  2. Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է Ինտերպոլի՛ կողմից, որը գլոբալ (այլ ոչ թե տարածաշրջանային) և նվազ քաղաքականացված միջազգային կառույց է։
  3. Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է իբրև թե «ամբողջովին բացահայտված» Մարտի 1-ի՛ գործով մեղադրվող անձի նկատմամբ։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ նիկոլիզմի գլխավոր խաղաքարտերից մեկը՝ Մարտի 1-ի քրեական գործը, միջազգային հեղինակավոր կառույցի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական՝ վերջնականապես հօդս ցնդեցնելով «ժողովրդավարության բաստիոնի» միֆը։

Կարճ ասած, գործ ունենք ճղճիմ ու խղճուկ, ապաշնորհ ու անսկզբունքային բռնապետիկի հետ։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից