Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է

Մարտի 16-ին, ժամը 07։20-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 800 խմ). Թումանյանի «ՃՇՇ»-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհը, որը դարձել է միակողմանի երթևեկելի։