ՊՈԱԿ-ի աշխատակիցը նոր մանրամասներ է հրապարակել Իոաննիսյանի քարոզչության մասին

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի ու տեղեկատվության» ՊՈԱԿ-ում Դանիել Իոաննեսյանի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը, որ նախկինում աշխատել է Իոաննիսյանի ղեկավարած ՀԿ-ում, նոր մանրամասներ է հրապարակել վերջինի քարոզչական գործունեությունից։

Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կհիշե՞ք՝ 1000 դրամների օրինագիծը ու դրա շրջանակներում Ազգ-բանակ կոնցեպտի դեմ ինչ քարոզչություն էր գնում։

Իսկ հիմա այդ հիմնադրամի շնորհիվ ֆինանսական օգնություն են ստանում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հաշմանդամ մնացած զինծառայողներ։

Ազգ-բանակ հայեցակարգը հանրային գիտակցության մեջ ըդնհանուր առմամբ հիշվեց որպես 3 հիմնական փոփոխություն՝  «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, բանակից տարկետման վերացումը և 1000 դրամների օրենքը։

Լոբբիստ-քարոզիչը իր արշավը իրականացնում էր երեք փոփոխությունների դեմ միաժամանակ։ Բայց ես կպատմեմ 1000 դրամների դեմ իրականացրած քարոզչության մասին։

Քաղհասարակության առավել լիբերալ հատվածը բաց հայտարարում էր՝ ես հարկեր եմ մուծում այս պետությանը, ինչու պետք է հավելյալ 1000 դրամ վճարեմ մահացած կամ հաշմանդամ դարձած զինվորի համար։ Այս քարոզչական արշավը ստիպեց Վիգեն Սարգսյանին դիմել մի հնարքի, որը կոչվում է «կամավոր»։ Նախ հայտարարվեց, որ 1000 դրամների վճարը դառնում է կամավոր, իսկ հետո՝ որոշ ժամանակ անց այն դարձավ պարտադիր։

Այդ օրերին մենք ժողով ունեցանք ՀԿ-ի այն ժամանակվա ողջ կազմով, որում քննարկվում էր այդ 1000 դրամների վճարել/չվճարելու հարցը։ Դանիելը պնդում էր, որ կազմակերպության ողջ անձնակազմով պետք է դիմում գրենք և հրաժարվենք այդ գումարները վճարելուց։ Հիմնավորումը նույնն էր. Վիգենը ուզում է միլիտարիզացնել հայ հասարակությունը, մեր խնդիրն է առաջ տանել խաղաղասիրությանը թեզը և այլն։

Քննարկման արդյունքում անհամաձայն մնացինք երկուսս՝ ես ու ևս մեկ աշխատակից։ Մենք ասացինք, որ ուզում ենք վճարել այդ գումարները, ինչին ի պատասխան մեզ ասացին, որ այդ գումարը կազմակեիպությունը չի պատրաստում վճարել քանի որ դոնորներին դա դուր չի գա և մենք համաձայնեցինք որ այդ հազար դրամները պահվեն մեր աշխատավարձերից, անգամ խնդրեցինք ոչ թե հազար այլ երկու հազար դրամ պահել և փոխանցել հիմնադրամին։

Ի դեպ, սքրիններից մեկում երևում է, որ լոբբիստ-քարոզիչը ասում էր, թե ՌԴ-ից ստացած նոր զենքերի զգալի մասը Հայաստանը իրավունք չունի օգտագործել ԼՂ-ում։ Լրագրողներին կառաջարկեի այս թեմայով մեկնաբանություն վերցնել նրանից։ Թե այդ որ զենքերի մասին էր խոսքը»։