Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական երկու ջոկատ այսօր անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ են իրականացնում Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Ծառայությունից հայտնում են, որ Արցախյան պատերազմում զոհված ու մինչ օրս որպես անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից տարհանման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1499 աճյուն: