Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Այվազյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդի առանձնազրույցը

Տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդի առանձնազրույցը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նշենք, որ Անն Լինդեն այսօր առավոտյան արդեն հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Ուրախ եմ հանդիպել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին Երևանում: Կարևոր ներդրում և արդյունավետ քննարկում ունեցանք ներկա իրավիճակի և ապագայի վերաբերյալ: Քաղաքացիական հասարակությունը, ներառյալ կանանց կազմակերպությունները, կարևոր դեր ունեն խաղաղության կառուցման գործընթացներում»,-թվիթերում գրել է Անն Լինդը։