Անն Լինդը Երևանում քննարկելու է ԼՂ հակամարտությունը լուծելու ԵԱՀԿ-ի շարունակական դերակատարությունը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդը այսօր Հայաստանում հանդիպելու բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԵԱՀԿ կայքի հաղորդմամբ, Լինդը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և նախագահ Սարգսյանի հետ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու հակամարտությունը լուծելու ԵԱՀԿ-ի շարունակական դերակատարությանը վերաբերող բանակցությունների վրա:

Քննարկումները կներառեն նաև, թե ինչպես ամրապնդել համագործակցությունը ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև:

Գործող նախագահ Լինդը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության հետ:

Հիշեցնենք, որ Անն Լինդը նախօրեին Բաքվում էր, որտեղ հանդիպել է նախագահի, ԱԳ նախարարի հետ։ Ալիևը հանդիպմանը հայտարարել էր, թե հակամարտությունը լուծված է, իսկ Լինդը այդ հանդիպմանն ընդգծել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերը խնդիրների լուծման գործում: