Հայաստանը՝ արտահերթ ընտրությունների նախաշեմին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի  հյուրն է «Հայ-իտալական մշակութային համագործակցություն» կազմակերպության նախագահ, «ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ» կազմակերպության նախագահ,  խորհրդի անդամ Դավիթ Խաչատրյանը 

Դավիթ Խաչատրյանն անդրադարձավ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ ասելով, որ ինքը ևս ակնկալում էր ԶՈՒ հայտնի հայտարարությունից հետո կտրուկ քայլերի իրականացում, ինչը տեղի չունեցավ։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, նշելով այս իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության մասին, Գլխավոր շտաբը քայլեր չձեռնարկեց դավաճաններին ձերբակալելու համար, ի՞նչը հետ պահեց Օնիկ Գասպարյանին։

Հաղորդման հյուրը ներկայացրեց նաև «Մ․Ի․Տ․Ք․ Ազգային Խորհուրդ» կազմակերպության առաքելությունը, ծրագրերը։

Անդրադարձանք հանրության դեգրադացման, բարոյալքման խնդիրներին, թե ինչպես է տասնյակ տարիներով հետևողական այդ ուղղությամբ աշխատանք կատարվել, ինչ կանխարգելիչ միջոցառումներ չեն կատարվել։

Այսօր ավելի շատ են սկսել խոսել արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, պատրա՞ստ է արդյոք մեր հանրությունը գնալ առողջ ընտրությունների, արդյո՞ք իշխանությունը զավթածները չեն կեղծի այն, եթե վարչապետը հրաժարական չտա, և որքանո՞վ է իրատեսական արտահերթ ընտրության անցկացումը ներկա պայմաններում։

Իշխանությունը մտադիր է կրճատել ռազմական ծախսերը, Տիգրան Ավինյանը նույնիսկ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, ՊՆ ներկայացուցիչներին քննարկումներից մեկի ժամանակ ռեպլիկ է հնչեցրել, թե՝ մեկ է, պարտվել եք՝ այդքան բյուջեն ի՞նչ եք անում: Արդյո՞ք սա պետությունը կազմաքանդելու և էքսպանսիայի տանելու՝ իշխանությունների որդեգրած քաղաքականության մաս չէ, և այդպիսով զինված ուժերը վերջնականապես ոչնչացնելու նպատակ չի հետապնդվել։

Մանրամասները՝ տեսանյութում