Ժամանակը շատ դաժան ապացուցեց, որ մենք ճիշտ էինք, Նիկոլը՝ սխալ, բայց նա դեռ վարչապետ է

«Մեր հաջորդ հանգրվանը Շուշին է, սպասեք մեզ»…

Ադրբեջանի զորավարժություններն են, մայիս 2019 թ.:

Պարզապես հիշեցնեմ, որ ժամանակին, երբ բոլոր հնարավոր ամբիոններից ես և ընկերներս զգուշացնում էինք, թե սա վտանգավոր ուղերձ է, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ներկայությամբ հատուկ ստորաբաժանումն է կանգնած այս գրությամբ, իսկ նկարը տարածվում է պաշտոնական աղբյուրներով, չլսեցիք մեզ, «ռազմահայրենասեր շիզոֆրենիկներ» անվանեցիք, իսկ ինքներդ նոր կետեր գտաք, «ինչ որ պետք է, դա էլ բանակցեցիք»: Շուշին էլ չպահեցիք, հանձնեցիք այդ բանակցությունների ներքո…

Վաղն Ադրբեջանում կրկին մեծ զորավարժություններ են, զգոն եղեք, կամ՝ պարզապես խոստովանեք, եթե էլի ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ ունեք թշնամու հետ:

Ժամանակը ապացուցեց, շատ ցավոտ և շատ դաժան ապացուցեց, որ մենք ճիշտ էինք, Նիկոլը՝ սխալ:

Բայց նա դեռ վարչապետ է: Ինչու՞, հայեր:

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից