Վրաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը AstraZeneca-ով, իսկ Եվրոպան զգուշանում է

Վրաստանում այսօրվանից մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Առաջինը երկրում ուղիղ եթերում  «Աստրազենեկա» (AstraZeneca) տեսակի պատվաստանյութով պատվաստվեց Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

Պատվաստվելուց հետո Իմնաձեն լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ իրեն  «հրաշալի է զգում»:

Նրա խոսքով, եթե պատվաստման մեկնարկը համաճարակի վերջի սկիզբն է և եթե ուզում ենք նորմալ կյանք վերադառնալ՝ բոլորը պետք է պատվաստվեն:

Հիշեցնենք, որ Վրաստանը մարտի 13-ին ստացավ ավելի 42 հազար չափաբաժին «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ, մարտի վերջին երկիրը կստանա շուրջ 30 հազար չափաբաժին «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութից:

Պատվաստման առաջին փուլում Վրաստանում կպատվաստվեն բուժաշխատողները:

Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրներ  հրաժարվել են այդ պատվաստանյութից: