Ինչո՞ւ չպետք է հավատալ, որ մեր կողքին ապրում են ծպտյալ թուրքեր, որոնք ներգրավված են նաև պետական կառավարմանը

Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ, Արման Ջանջուղազյան անուն-ազգանունը կրող առերևույթ հայն է կամ հայազգին. Նա 2017 թվականին 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողին կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանելու համար՝ սպանության պահին ներկայանալով որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր։ Արդեն պատիժը կրելու ընթացքում՝ 2020 թվականի հուլիսի 21-ին, «ալլահ ակբար, մահ քրիստոնյաներին» գոռալով, փորձել է սպանել ՔԿՀ-ի երկու աշխատակիցներին։

Հենց այս օրինակից ելնելով՝ ինչո՞ւ չպետք է հավատալ այն պնդումներին, որ մեր կողքին ապրում, Արցախի ու արցախցիների մասին համացանցում զարմանալի ձևակերպումներով արտահայտվում, ցանկացած ազգակործան գործունեության հրապարակայնորեն սատարում են հայ ձևացող ծպտյալ թուրքերը, որոնց զգալի մասը վերջին տարիներին տարբեր՝ քողարկված կամ բացահայտ կարգավիճակներով ներգրավված է նաև պետական կառավարմանը։