Ադրբեջանն այսօր սկսում է Արցախում հրադադարի հայտարարությունից հետո ամենամեծ զորավարժությունները

Ադրբեջանն այսօր սկսում է Արցախում հրադադարի հայտարարությունից հետո ամենամեծ զորավարժությունները, որոնց մասնակցելու է 10.000 զինծառայող։

Զորավարժություններին ներգրաված են տասնյակ հարյուրավոր տանկեր, զրահատեխնիկա, հրետանի, ավիացիոն կործանիչներ։

Հիշեցնենք, որ փետրվարին Թուրքիան և Ադրբեջանը մասշտաբային ևս մեկ զորավարժություն իրականացրին Կարսում՝  Հայաստանի սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա։