Արայիկ Մուրադյանն ազատվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արայիկ Մուրադյանն ազատվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Արայիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: 

 Հիշեցնենք, որ ավելի վաղ Մուրադյանը հայտարարություն,   էր տարածել, մասնավորապես նշելով. «Անընդունելի եմ համարում երկրում ստեղծված իրավիճակը, հրաժարվում եմ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից և որպես արժանապատիվ սպա՝ միանում եմ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը»: